ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Ես պետք է ձեր կարիքները հոգամ

Ես պետք է ձեր կարիքները հոգամ
01.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 2
Ես Եմ ձեր Տերը: Վերջացավ: Նշանակում է` իրավունք ունեմ պահանջելու ձեր հնազանդ ծառայությունը և հավատարմությունը: Բայց Ես էլ Իմ հերթին պարտավոր եմ Տիրոջ պատասխանատվությամբ ապահովել ձեր պաշտպանությունը:
Ես պարտավոր եմ կռվել ձեզ համար, ապագայի համար անհրաժեշտ ծրագրեր կազմել. ապահովել ձեզ պետք եղած այն ամենով, ինչը գտնվում է Իմ զորության սահմաններում:
Տեսեք, թե որքան առատ կարող է լինել այն պաշարը, որ Ես եմ ձեռք բերում ձեզ համար:
Անչափ հրաշալի բաներ կան, ձեր երազանքներից էլ վեր, որ իրենց ծալքերը հետզհետե կբացեն ձեր համար: Սրանք կարիք ունեն միայն երախտավոր հոգու ջերմության և սիրող սրտի ջրերին, որպեսզի արագ պտույտներ տան:
Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ